28/09/2023 20:14
Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
Ժամը 20։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից 17 153 անձ է օգտվել պետության կողմից տրամադրված կեցավայրերից, քիչ առաջ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 բռնի տեղահանված անձ, Արարատի մարզում՝ 3 665, Արմավիրի մարզում՝ 1 231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց ձորի մարզում՝ 1 070, Տավուշի մարզում՝ 797»,- ասաց Բաղդասարյանը։