28/09/2023 18:15
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք գործնական քայլեր՝ ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեի հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի և հայ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին․
«Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը։
Արցախի հայ քաղաքացիների էթնիկ զտումը և նրանց նկատմամբ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային հանրության լռության և Հայաստանի իշխանությունների հանցավոր, մեղսակից քաղաքականության պայմաններում։
Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել կանխելու հայ ժողովրդի ներկայացուցիչների դեմ իրականացվող նոր վայրագությունները և գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ»։