28/09/2023 11:30
ԱՄՆ 96 կոնգրեսական կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի կառավարության նկատմամբ՝ ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումների համար
ԱՄՆ Կոնգրեսի սենատի և ներկայացուցիչների պալատի 96 անդամներ նամակ են հղել երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջենեթ Յելենին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակի համահեղինակները կոչ են անում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել «Մագնիտսկիի օրենքը»։
«Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և Ֆինանսների նախարարությանը՝ անհապաղ գործադրել հայեցողական լիազորություն՝ Մարդու իրավունքների հաշվետվողականության Գլոբալ Մագնիտսկիի օրենքի (Գլոբալ Մագնիտսկիի օրենք, վերնագիր XII, P.L. 114-328 ենթավերնագիր F, 22 U.S.C. §10101 և դրան հաջորդողը) համաձայն պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի կառավարությունում այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և Լեռնային Ղարաբաղի դաժան շրջափակման հետ։ Այս գործողությունները ներկայացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտում և բռնի հակամարտության իրականացում, որոնք երկուսն էլ ուղղակի հարձակում են ամերիկյան արժեքների և շահերի վրա։ Մարդու իրավունքների այս խախտումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից», - գրված է նամակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում