28/09/2023 12:23
Արցախցիների մասին հրապարակումներում պետք է լինել շատ զգույշ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է, որ Հայաստանը կարողանա բռնի տեղահանված արցախցիներին դիմավորել պատշաճ մակարդակով։
ՄԻՊ-ը լրագրողների հետ զրույցում ասաց, թե արցախցիների մասին հրապարակումներում պետք է լինել շատ զգույշ։
Մանասյանի համար շատ ցավալի է այն ամենն, ինչ կատարվում է Արցախում ու արցախցիների շուրջ։
«Ցանկացած անձ չի կարող դա նորմալ ընկալել»,- նշեց նա։
ՄԻՊ-ը քաղաքական որոշակի բաղադրատարրեր պարունակող հարցերին հրաժարվեց պատասխանել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ նա ասաց, որ այս ու մյուս բոլոր հարցերով ինքը միջազգային գործընկերների հետ կապի մեջ է, ներկայացնում է համապատասխան տեղեկատվություն։