28/09/2023 10:20
ՊՊԾ-ին մեքենաներ են հարկավոր. կառավարությունն ավելի քան 102 միլիոն դրամ կհատկացնի
Կառավարության պահուստային ֆոնդից Պետական պահպանության ծառայությանը 102 միլիոն 724 հազար դրամ կհատկացվի։
Գումարը հատկացվում է ՊՊԾ-ին բնականոն գործունեություն ապահովելու և իր առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, այն է՝ ՊՊԾ տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավում։
ՀՀ պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունեց որոշում, որով ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը դարձավ վարչապետին ենթակա մարմին։