28/09/2023 12:02
Այս տարվա մեր խնդիրն է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան
Այս տարվա մեր խնդիրն է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս խնդիրը օրակարգում կմնա նաև մյուս տարի։
«Հաշվի առնելով, որ կապիտալ ծախսերի շատ էական ավելացում ունենք, ես կարծում եմ, որ կապիտալ ծախսերի այդ պայմաններում կառավարության ծախսային ադյունավետությունն ավելի մեծ ազդեցություն ունի տնտեսական աճի վրա ու եթե նախկինում կառավարության ծախսային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա էականորեն ցածր էր, ու մենք մասնավոր հատվածին էինք խթանում, հիմա նաև պետք է ուշադրություն դարձնենք մեր ծախսային քաղաքականության որակին»,- ասաց նա։