29/09/2023 18:41
Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան
Aysor.am-ը հարցում է ուղարկել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման մտադրության շուրջ Ռուսաստանից հնչած մտահոգությունների կապակցությամբ։
«Երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման առնչությամբ ռուսական կողմի մոտ առկա հարցերի շուրջ։ Մասնավորապես, հայկական կողմից վերստին առաջարկվել է կնքել երկկողմ համաձայնագիր ՀՀ և ՌԴ միջև՝ ՄՔԴ կանոնադրության 98-րդ հոդվածի հիման վրա, որը փոխանցվել էր ռուսական կողմին դեռ ապրիլ ամսին և լիարժեք կփարատի ռուսական կողմի մոտ առկա բոլոր մտահոգությունները։
Մենք վերահաստատել ենք հնարավորինս արագ երկկողմ պայմանագիրը կնքելու մեր պատրաստակամությունը և կշարունակենք ջանքերն այս ուղղությամբ»,- պատասխանել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
20/12/2024 21:58