29/09/2023 12:07
Բաքուն հայտարարել է Արցախում ՄԱԿ-ի փորձագետների խմբին ընդունելու մասին
Առաջիկա օրերին ակնկալվում է, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը կայցելի Ղարաբաղ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
CBC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը Ղարաբաղ՝ հավելելով, որ օտարերկրյա լրատվամիջոցները ևս կարող են այցելության հնարավորություն ունենալ։
Հաջիևի խոսքով, Ադրբեջանը նպատակ չունի ստիպել Ղարաբաղի հայերին լքել տարածաշրջանը և կերաշխավորի նրանց անվտանգությունը, եթե նրանք մնան։