29/09/2023 12:57
Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում են ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է իշխանության, մտավորականության, դիվանագետների, ժողովրդի մասին։
«Մտավորականների ու ազգի «մեծերի» լռության պատճառը գիտեմ` իրենց տեսակը: Եթե ճիշտը` 30 տարի աճեցրած, ջրած տեսակը: Ու թող անկախ Հայաստանի ոչ մի իշխանություն չասի, որ հենց այդ տեսակի հետ «խաղալը» իրենց դուր չի եկել: Նրանց հարցեր չունեմ:
Նիկոլի ֆանատներին հարցեր չունեմ` իրենց տեսակն էլ հանելուկ չի:
Դիվանագետներին հարցեր չունեմ, որ էս նվաստացումից հետո շարունակում են աշխատել (դրա տակ)` դե տենց մարդկանցից ա բաղկացած ԱԳՆ-ն: Փողը, փողը, փողը...
Դե քննիչներ, բերետավորներ, գեներալուհիներ` փողը, փողը, փողը...
Ստացվում ա՝ ոչ մեկին տալու հարց չունեմ... Ու իմ նման շատ շատերը:
Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգևորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել։
Այդպես չի լինում` ազգին կա՛մ խաբում են, կա՛մ օրինակ ծառայում:
Տվեք մարդկանց իրական (ոչ կեղծ) էմոցիա` կստանաք Ձեր մեջքին կանգնած ԱԶԳ: Այ էն ազգը, որ էսօր գիշեր ցերեկ բարի գործեր ա անում», - գրել է նա։