29/09/2023 12:33
Պարույր Հովհաննիսյանը Տալլինում կարևորել է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը
Սեպտեմբերի 28-ին Տալլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էստոնականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԽորհՍեպտեմբերի 28-ին Տալլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էստոնականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական երկկողմ համագործակցության լայն շրջանակի։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այդ համատեքստում շեշտելով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։