29/09/2023 17:23
Լծված ենք Նիկոլ Փաշինյանի ստեղծած աղետի հետևանքները մեղմելու, Արցախի մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է, որ ինքն ու իր ընտանիքը այս օրերին օգնում են Արցախից տեղահանվածներին։ Սաղաթելյանն ընդգծել է, որ այդ մասին չէր բարձրաձայնի, եթե գործող իշխանությունների շահերը սպասարկող դեղին մամուլը կեղծ լուրերով չթիրախավորեր իրեն ու իր ընտանիքին։
«Այս թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ ես և իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախավորվեինք գործող իշխանությունների և նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։
Այս օրերին, ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման ևս լծված ենք անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։
Սա նվազագույն պարտականություն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանականակն կեղծ լուրերի թիրախում»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։