29/09/2023 19:41
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Եվլախում հայկական կողմի հետ բանակցող խումբը հոկտեմբերին նախատեսում է այցելել Ստեփանակերտ, հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումը և բանակցություններն այնտեղ կընթանան։
Նշվում է, որ ադրբեջանցիները Ստեփանակերտ նախատեսում են այցելել հոկտեմբերի 2-ին։ Տեղեկությունը իր կողմից հաստատել է հայկական կողմի հետ բանակցությունների պատասխանատու Ռամին Մամեդովը։