29/09/2023 12:10
Երևանի քաղաքապետարանի 25 ավտոբուսները մեր հայրենակիցներին ԼՂ-ից արդեն տեղափոխել են Գորիս. այսօր կմեկնի հերթական խմբաքանակը
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:
Երեկ ուշ երեկոյան ուղևորված 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:
Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին: