29/09/2023 10:08
«Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը... հուզմունքից խեղդվելով...». արցախցի բռնի տեղահանված մարդիկ՝ ֆրանսիացի լուսանկարչի աչքերով
Ֆրանսիացի լուսանկարիչը, ով այս օրերին Գորիսում է, նկարագրել է, թե ինչպես է Արցախից բռնի տեղահանված երեխաներից մեկը ճանապարհին բեռնատարի թափքից իրեն խնձոր տվել։
«Ես լուսանկարում էի երեխաներին, ովքեր ճանապարհ էին գնում բեռնատարով..., նրանցից մեկն ինձ խնձոր տվեց: Ես ուզում էի ասել՝ ոչ, որովհետև նա դրա կարիքը շատ ավելի շատ ուներ, քան ես, բայց նրա հայրը և նա պնդում էին, որ ես վերցնեմ այն... Այսքանն էի ուզում գրել։
Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով...»,- գրել է լուսանկարիչը՝ կից ներկայացնելով լուսանկարները։