29/09/2023 20:14
Հայաստանի բուժհաստատություններում գտնվող արցախցի երեխաներից 10-ը վերակենդանացման բաժանմունքներում են, 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր
Հայաստանի բժշկական հաստատություններում այս պահի դրությամբ Արցախից Հայաստան տեղափոխված 405 բուժառու է բուժում է ստանում, նրանցից 337-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները և Ստեփանակերտում, վառելիքի պահեստարանում տեղի ունեցած հրդեհից և պայթյունից տուժածներն են։
Տեղեկությունը հայտնեց Փաշինյանի խոսնակ Բաղդասարյանը։
Նա նշեց նաև, որ 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, նրանցից 5-ի վիճակը բավականին ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։