29/09/2023 17:33
«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստ է մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Արցախից տեղահանված 600 ընտանիքի
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել․
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սահմանափակում է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման հայտերի ընդունումը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի։
Երկու օրվա ընթացքում Ընկերությունն արդեն հայտեր է ընդունել ավելի քան 1000 ընտանիքից։
Հաշվի առնելով օժանդակության ծրագրում ընդգրկվել ցանկացողների մեծ քանակը՝ «Գազպրոմ Արմենիա»-ն կրկնապատկել է ծրագիրը և պատրաստ է փոխհատուցում տրամադրել 600 ընտանիքի։
Հարգելի հայրենակիցներ, Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ներկայում սահմանափակում է օժանդակության այս ուղղությամբ հայտերի ընդունումը։
Միաժամանակ, Ընկերության կողմից քննարկվում են օժանդակության այլ ծրագրեր, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի»: