29/09/2023 14:52
Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. գրանցվել է 12 ավտովթար
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարած։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, հոգեկան ներգործության, դրամանենգության և խուլիգանության՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, գույքը հափշտակելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության նախապատրաստման ու թմրամիջոցի մաքսանենգոթյան՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: