30/09/2023 21:33
Արդեն 3 տարի է՝ Արցախից տեղահանվածների համար գործում է աջակցության ծրագիր, հիմա բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Ոչ մի նոր ծրագիր էլ չկա․ Առաքելյան
Քաղաքական գործիչ Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տեղահանված արցախցիների համար սկսում են բնակության ծախսերի աջակցության ծրագիր։
Մեսրոպ Առաքելյանը այդ առնչությամբ գրել է՝ ոչ մի նոր ծրագիր էլ չկա։
«Արդեն 3 տարի է՝ Արցախի տեղահանված բնակիչների համար գործում է աջակցության ծրագիր՝ ամսական 40.000 դրամի չափով։
Այդ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր մինչև 2020թ. ապրել են պատերազմի արդյունքում կորցրած տարածքներում։
Եվ ահա հիմա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու։
Ոչ մի նոր ծրագիր էլ չկա։
Ի դեպ, այդ բոլոր շահառուների համար կար նաև այլ ծրագիր. նրանք բոլորը այդ գումարը ստանում էին մինչև նոր բնակարանի ստանալը։
Հետևաբար, Արցախի բոլոր բնակիչները պետք է դառնան նոր բնակարան ստանալու ծրագրի շահառու»։