30/09/2023 17:16
Արցախի ռուսական համայնքի ղեկավարին ադրբեջանցիները բաց են թողել․ Տեղահանման օրերին Բորդովի ջանքերով Արցախից դուրս էր բերվել 406 սլավոնական ընտանիք («Սպուտնիկ Արմենիա»)
Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է նրա հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն արդեն երկու օր է՝ կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա:
Հիմա կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են (դա տեսել են Հակարի կամրջի անցակետով անցնող քաղաքացիները)։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։
Բորդովի ջանքերով Արցախից այդ օրերին դուրս է բերվել 406 սլավոնական ընտանիք։