30/09/2023 17:43
Պատահար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Տուժած կա
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորայք-«Զանգեր» հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով (մոտ 7 մետր) հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենանային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն: