30/09/2023 19:20
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասին է հայտարարել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ֆիլիպո Գրանդին X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը և մյուս հումանիտար գործընկերները մեծացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն միջազգային օգնությունը շատ շտապ է անհրաժեշտ»։