30/09/2023 16:03
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց:
Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827:
Շտապօգնության 13 մեքենաները, որ մեկնել էին Ստեփանակերտ` բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, արդեն դուրս են եկել Ստեփանակերտից ու ուղևորվում են Գորիս: