30/09/2023 12:24
ՀՀ բուժհաստատություններում 361 արցախցի է բուժում ստանում. մահվան 14 դեպք է գրանցվել. Անահիտ Ավանեսյան
Հայաստանի բուժհաստատություններում բուժում են ստանում բազմաթիվ արցախցիներ: Այս պահի դրությամբ նրանց թիվը 361 է:
«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ մյուս 26 անձինք առողջական այլ խնդիրներով են հոսպիտալացվել:
Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան 14 դեպք:
Նախարարի խոսքով` շատ պացիենտների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:
«Վերակենդանացման բաժանմունքներում գտնում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա»,- նշեց Ավանեսյանը:
Այս գիշեր երկու փոքրիկներ են վթարի հետևաքնով տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ: