30/09/2023 15:32
«Ռուբե՛ն, քեզ հետ ենք». Երևանում երթ է` ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի (Տեսանյութ)
Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` Երևանում խաղաղ երթ է մեկնարկել:
Երթին միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որը հայտարարեց, թե Ադրբեջանը, կալանավորելով Ռուբեն Վարդանյանին, մեր մյուս գեներալներին ու ռազմագերիներին, հոգեբանական ճնշում է գործադրում հայ ժողովրդի վրա:
«Մեր իշխանության կողմից բավական խիստ վերաբերմունք պետք է լինի, որովհետև սա անթույլատրելի է, ինչ ուզում` անում են: Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը»,- նշեց Պետրոսյանը:
Նա Հայաստանի իշխանությունների գործողություններն այս առումով անբավարար է գնահատում: Վարդան Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների կողքին է:
Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարեց, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում:
«Ռուբենն իսկական հայի սիմվոլ է, Ռուբենը խիզախ է, Ռուբենը մարդասիրությունն է, Ռուբենը բարեգործությունն է»,- նշեց Հայրապետյանը: