01/10/2023 12:45
Ինչ աջակցություն է նախատեսվում տեղահանվածներին բնակության ու կոմունալ ծախսերի համար (Տեսանյութ)
Յուրաքանչյուր տեղահանված մարդու հաշվով 40 հազար դրամ աջակցություն կտրամադրվի՝ բնակության ծախսերը հոգալու համար։ Այդ մասին ասուլիսում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ բացառություն կլինեն նրանք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակարաններ։
Բացի այդ, յուրաքանչյուր մարդու հաշվով կտրվի նաև 10 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար։ Աջակցությունը առաջիկա վեց ամիսների համար է։