01/10/2023 20:22
ՀՀ-ում բուժում ստացող արցախցիներից 214-ը պայթյունից վիրավորվածներն են, 114-ը՝ ռազմական գործողություններից
ՀՀ տարբեր բուժկենտրոններում այս պահին բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 363 բուժառու, ասուլիսում ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարնյանը։
Նրա խոսքով, 214-ը պայթյունից վիրավորում ստացածներն են, 114-ը՝ ռազմական գործողությունների հետևանքով, մյուսները՝ այլ խնդիրներով։
Վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան։ Նրանք վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։