01/10/2023 11:06
Սա միջանցք էլ է տալու, անկլավներն էլ է հանձնելու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու․ «Որդիների կանչ»
Ահա և վերջ։ Ավարտվեց կայացած պետության 30-ամյա անկախության պատմությունը և գոնե առաջիկա տասնամյակների համար փակվեց հայկական Արցախի էջը, այդ մասին ասված է «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարությունում։
«Հիմա Հայաստանի Հանրապետության և նախ և առաջ Սյունիքի փրկության մասին է պետք մտածել։ Սա միջանցք էլ է տալու, անկլավներն էլ է հանձնելու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու, ամեն ինչ անելու է, միայն թե սեփական աթոռը չկորցնի։ Քայլը մերն է, հանդուրժո՞ւմ ենք սրա պետականակործան ընթացքը, թե՞ դուրս ենք գալիս պայքարի և վռնդում իշխանությունից»։