01/10/2023 10:52
«Հարավկովկասյան երկաթուղին» Արցախից ժամանած քաղաքացիներին էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է տալիս՝ ամենօրյա ռեժիմով
Սեպտեմբերի 25-ից Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող քաղաքացիներին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընձեռում է տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք՝ ամենօրյա ռեժիմով:
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք
Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք
Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք
Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք
Խնդրում ենք գնացքով երթևեկելու համար Ձեր անձնագիրը ներկայացնել գնացքի վերահսկիչին: Գնացքների ժամանակացույցին, երթևեկության կանոններին կարող եք ծանոթանալ կայարաններում տեղակայված տեղեկատուներում, գնացքներում վերահսկիչներից և Ընկերության կայքում https://www.railway.am :
«ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինություն