01/10/2023 17:28
Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գրեթե դադարել է
Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գրեթե դադարել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա հայտնել է, որ մեծացել է պետության կողմից կեցավայրերից օգտվողների թիվը. «Այդ կեցավայրերը ժամանակավոր են, չնայած որ կան տեղեր, որոնք կարող են հետագայում դառնալ ավելի երկարաժամկետ տրամադրվող վայրեր: Չի եղել կեցության համար դիմող մարդ, որին մնալու վայր չապահովվի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում