02/10/2023 17:56
Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին երկու առանձնահատուկ իրադարձություններ.
1) ՀՀ իշխանությունը բացահայտ սկսեց գործել հակառուսական քաղաքականությամբ:
2) Հանրապետության Հրապարակում թափ էր հավաքում զանգվածային բողոքի ալիքը:
1-ին իրադարձությունը Նարեկի նկատմամբ տարածվում էր այն առումով, որ ակտիվացան արևմտյան գործակալները, հատկապես՝ Սորոսի թևը:
2-րդ իրադարձությունն էլ էական էր այն իմաստով, որ Նարեկը Հայաստանում լավագույն քաղաքական տեխնոլոգներից էր, ով բացահայտ հայտարարել էլ, որ աջակցելու է նիկոլյան իշխանության դեմ սկսված զանգվածային ակցիաներին:
Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է»։