02/10/2023 19:50
Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի իշխանությունների ընտրությունն է, բայց Ռուսաստանը համոզված է, որ ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել Ռուսաստանի և Հայաստանիդարավոր հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե, ինչպես Հայաստանի որոշ ղեկավարներ են հայտարարել, իրենք, հիասթափվելով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, իրենց գործընկերների շրջանակում պիտի փնտրեն սեփական անվտանգության ամրապնդման միջոցներ, ապա դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովորդների միջև, ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել»- ասել է Լավրովը։