02/10/2023 10:40
Կրակոցներ՝ Կոտայքում, 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com
Հոկտեմբերի 1-ին, հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, հայտնում են shamshyan.com-ը։
Ժամը 21։30-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենաներով 4 հոգու բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորներին։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում, ինչի համար այս պահին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները փորձում են պարզել դեպքի վայրը։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։