02/10/2023 17:45
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել․ «Հետք»
Ադրբեջանի գլխավոր դատախազը հոկտեմբերի 1-ին կալանավորման օրդեր է տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին «Հետք»-ի փոխանցմամբ հայտնում է Euronews-ը։
«Գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի ձերբակալման հրամանի հայտարարությունը արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին` երեք տասնամյակ տեւող հակամարտությունից հետո»,- գրում է Euronews-ը։
Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի մայիսից մինչև իր հրաժարականը՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։