02/10/2023 22:21
«Ղարաբաղում այս պահի դրությամբ մինչև հազար հայ կա»․ ՄԱԿ առաքելություն
ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ կատարած այցի արդյունքները ներկայացնող տեղեկագրում նշված է, որ առաքելության անդամները, այցելելով Ստեփանակերտ, «զրուցել են տեղի բնակչության հետ»՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ըստ ՄԱԿ առաքելության գնահատականի՝ ամբողջ Արցախում հայ բնակչության թիվն այս պահի դրությամբ կարող է մինչև հազար մարդ կազմել։
«Առաքելության տվյալներով՝ հայ բնակչության թիվը Ղարաբաղում այս պահի դրությամբ, տարբեր գնահատականների համաձայն, կարող է մինչև հազար մարդ կազմել»,- նշված է հաղորդագրությունում։