02/10/2023 10:34
Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ուշադրություն. փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում։
Ոչ Նիկոլը, ոչ ՔՊ-ն, ոչ էլ Նիկոլի փաստացի հաճախորդ «կուսակցությունների» արեւմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց ու ադրբեջանապաշտպան քայլերը։ Փոխարենը սրանք մեղադրանքի տարափ են թափում ՌԴ-ի վրա։
Հիմա հարց սրանց․ Ո՞վ է կազմակերպել եւ իրականացնրել Հայոց ցեղասպանությունը։ Ո՞վ է 44-օրյա պատերազմում բացահայտ սատարել Ալիեւի հանցագործությանը։ Ո՞վ է բայրաքթարներով սպանել հազարավոր հայերի։ Ո՞վ է Ադրբեջանի հետ կնքել Շուշիի հռչակագիրը։ Ո՞վ է մինչեւ վերջ սատարել Ալիեւի՝ Արցախը հայաթափելու սեւ գործին։ Ո՞վ է արդարացրել ՀՀ ինքնիշխան տարածքի 160 քառ.կմ-ի օկուպացումն Ադրբեջանի կողմից։
Ակնհայտ է՝ Թուրքիան։
Բա ինչու՞ դրանից չեք խոսում, այ թուրքի կամակատարներ, որովհետեւ կարոտե՞լ եք թուրքերին։
Ո՞վ եք դուք, արա… չնայած, դուք ի՞նչ արա:
Ես ձեր մարդ ու հայ ասողի… »։