02/10/2023 15:18
Փաշինյանը Հայաստանը վերածում է Ուկրաինայի, բայց չզարմանաք, որ վերջում դառնանք մի նոր Բելառուս. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)
Հռոմի ստատուտը վավերացնելը գործնական որևէ օգուտ չի տալու Հայաստանին երկու պատճառով՝ միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, բացի այդ, քանի որ այդ ստատուտի անդամ չէ Ադրբեջանը, այդ պետության դեմ խիստ սահմանափակ գործիքակազմ կարող է կիրառվել։ Հետևաբար, ստատուտը վավերացնելու օրակարգ առաջ բերողը կա՛մ քաղաքական անմեղսունակ է, կա՛մ սպասարկում է օտար պետության շահեր։ Սա ակնհայտորեն Ռուսաստանին գրգռելու համար է արվում, Փաշինյանի արկածախնդրության համար մեծ գին ենք վճարելու։ Մեկն արդեն վճարեցինք՝ հայաթափված Արցախն է, երկրորդից չենք խուսափելու, եթե այս կործանարար ընթացքը չկանգնեցնենք, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանը բաց հակամարտության մեջ է մտնում Ռուսաստանի հետ՝ չունենալով արտաքին աջակցություն. հետևանքը կարող է լինել Հայաստանի պետականության կոլապսը։ Այդ մարդն ու իր խմբակը Հայաստանը վերածում են Ուկրաինայի, ինչը պետականության կորստի ամենակարճ ճանապարհն է, նաև չի բացառվում, որ Հայաստանն ուկրաինացման ճանապարհով անցնելով, վերջում դառնալու է մի նոր Բելառուս, այսինքն՝ անքան է թուլանալու, որ մնացած բեկորներն անցնելու են ռուսական հովանու ներքո, կորցնելու ենք սուվերենիտետը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում