02/10/2023 16:15
Արցախում մնացել են պաշտոնատար անձինք ու բնակչության քիչ զանգվածը (Տեսանյութ)
Արցախում մնացել են պաշտոնատար անձինք ու բնակչության քիչ զանգվածը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց:
Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167։