02/10/2023 19:15
Նոր ընտանիք կձևավորվի․ արցախցի և շիրակցի զույգը որոշել է ամուսնանալ
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հայտնել է՝ նոր ընտանիք է ձևավորվում․ արմատներով Արցախից և Շիրակից զույգը որոշել է ամուսնանալ։
«Նշանադրություն արցախցի և շիրակցի ընտանիքներում։
Ուրախ առիթով եմ 15 անձով Արցախից բռնի տեղահանված ընտանիքին հյուրընկալած ընտանիքում։ Արցախցի և շիրակցի երիտասարդների աչքալուսանքին ենք եկել՝ նոր ընտանիք է ձեւավորվում»։