03/10/2023 14:39
ՀՀ-ն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և Թուրքիայի նման պահանջներն անտեղի են. Սարգիս Խանդանյան
Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ. լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր անվտանգությունից։ Եթե չեմ սխալվում, նման դիմումներ բազմիցս են եղել», - հավելեց Խանդանյանը:
Նա հիշեցրեց, որ ամբողջ աշխարհն այժմ անցնում է ատոմային էներգիայի՝ հաշվի առնելով ածխաջրածնային պաշարների հետ կապված խնդիրը։
Նշենք, որ, ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ հայկական ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով։