03/10/2023 12:27
ՀԿԵ-ի՝ 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ավարտվում են 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ Ընթացիկ տարում միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Երևանի 14,3 կմ ճանապարհահատվածները:
Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 մլն դրամ։ Ծրագրի շրջանակներում փոխարինվել է 18 725 կոճ, որից 15 հազարը երկաթբետոնե, մինչև 4 հազարը՝ փայտյա։
Արմավիր կայարանում փոխվել է հարթակ ժամանող ուղու բարձրությունը ՝ մարդատար վագոններ նստելիս և իջնելիս ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Այս առիթով ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է. «Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվել է ենթակառուցվածքի աջակցմանը և զարգացմանը, ինչն ուղղակիորեն կապված է երթևեկության անվտանգության և երկաթուղու անխափան աշխատանքի հետ։ 2023 թվականը մեր ընկերության համար լարված աշխատանքի տարի էր։ Ընդ որում, ներդրումային միջոցների հասցեական և արդյունավետ ծախսումը ՀԿԵ-ի առաջնահերթություններից է»։