03/10/2023 13:30
Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հետաքրքիր է, թե ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ բռնությունից փախչելով ընդամենը մի քանի օր առաջ. X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` կիսվելով բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի գրությամբ:
«Հետաքրքրիր է, թե ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի՝ «Ոչ բռնությանը» միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ փախչելով բռնությունից: Շատ կանխատեսելի է, ճիշտ հակառակը՝ պատերազմ, անմարդկային շրջափակման մեջ ապրել, ոչ արդյունավետ միջազգային կանխարգելում, կորցրած կյանքեր»,- գրել է նա: