03/10/2023 10:38
Հողատուն էլ եք, կապիտուլյանտն էլ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը գոռալով կապիտուլյացիա էիք անվանում, բայց գնացիք ամենաուղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք. Ալեքսանյանը՝ Մինասյանին․ Տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը։
«Պարո՛ն Մինասյան, լու՞րջ եք ասում, ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործան, որ ասում եք, ձեր երեսի ուղղությունը խնդրում եմ ճիշտ ուղղությամբ տարեք։ Էդ կարողա գիտեք չե՞նք տեսել, չե՞ն հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ էիք, էդ ոնց էիք տոնում, նշում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել։ Չեք հիշում, որ հայտարարում էիք, որ ի դեմս ՌԴ-ի, Արցախը մեծ դաշնակից ունի։ Ո՞ւր էր, պարո՛ն Մամիջանյան, էդ դաշնակիցը։ Չե՞ք հիշում, որ ասում էիք, որ այսուհետ Արցախի ղեկավարումը հայրենասերներինն է, ո՞ր հայրենասերներինը, որ ԼՂ լուծարման ակտ են ստորագրո՞ւմ։ Առհասարակ, կարծում եմ, որ մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, դա ձեր վրա է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը գոռալով կապիտուլյացիա էիք անվանում, բայց գնացիք ամենաուղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, դուք ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Ու ձեզ թվում ա, թե կարող եք գալ էստեղ ու ինչ-որ մեկին ասել, որ ազգակործան եք։ Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք», - ասաց նա։