03/10/2023 16:43
Արագածոտնի մարզում ժամը 16։00-ի դրությամբ հաշվառված է ԼՂ-ից բռնի տեղահանված 3017 անձ
Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է, որոնցից 478-ը տեղակայված են հյուրանոցներում և հյուրատներում, իսկ 2539 անձ տեղակայված է տներում, բնակարաններում. հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս՝ ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ներկայացնելով համայնքներում բռնի տեղահանված և հաշվառված անձանց տեղաբաշխումը՝ Մովսիսյանը նշեց, որ Աշտարակում տեղակայվել է 2305 անձ, որից 390 անձ՝ հյուրանոցներում և հյուրատներում, իսկ 1915 անձ՝ տներում և բնակարաններում։
Ապարան խոշորացված համայքնում 354 անձ է տեղակայվել, որից հյուրանոցներում՝ 57, բնակարաններում, տներում՝ 297 անձ, Թալինում՝ 264 անձ (հյուրանոցներում՝ 31, տներում՝ 233), Ծաղկահովիտում՝ 94 անձ, բոլորն էլ՝ տներում և բնակարաններում։
Մարզպետը նշեց, որ հաշվառված 2539 անձից 2086-ը ստացել են սնունդ։ Հյուրանոցներում տեղակայվածներին երեքանգամյա սունդը տալիս է տնտեսվարողը։
Նա նաև նշեց, որ տեղահանված արցախցիներից դպրոց է ընդունվել 150 երեխա։
Մովսիսյանը ասաց, որ տարվում են աշխատանքներ՝ հյուրացներից սեփական տներ բնակեցնելու ուղղությամբ։