03/10/2023 12:48
Հոկտեմբերի 3-ի դրությամբ ՀՀ-ում բուժում է ստանում 345 բռնի տեղահանված անձ
Հոկտեմբերի 3-ի դրությամբ ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 345 բռնի տեղահանված անձ. հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս՝ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Ըստ նրա՝ նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր:
«Վերկենդանացման բաժանմունքում այս պահին 9-ը երեխա կա, և նրացից երկուսի առողջական վիճակում դրական դինամիկա կա»,-նշեց նա: