03/10/2023 12:24
ՀՀ-ն Պիղատոսի նման ձեռքերը լվաց, փակեց աչքերը, որ չտեսնի՝ ինչպես են կոտորում հայերին Արցախում. Խաչատրյան
Զարմանալու բան չկա, այս իշխանությունների քաղաքական կրեդոն մեկն է՝ նրանք որևէ բանում մեղավոր չեն, ԱԺ-ում ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ասում են՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, դրա համար Ադրբեջանը հարձակվեց։ Ո՛չ, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, քանի որ դեռևս անցյալ տարի այս օրերին Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Ադրբեջանի նկատմամբ՝ չունենալով դրա որևէ իրավունք։ Նա դա կրկնեց նաև այս տարի մայիսին՝ Բրյուսելում։ ՀՀ իշխանությունների վարքագիծը նայեք, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի դեմ։
ՀՀ ՊՆ-ն ցինիկաբար հայտարարություն է տարածում, թե մեր սահմաններին ամեն ինչ լավ է, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ այս փորձությունների միջով մենք անցնում ենք հանուն ՀՀ-ի։ ՀՀ-ն Պիղատոսի նման ձեռքերը լվաց, փակեց դռները, ականջներն ու աչքերը, որ չտեսնի՝ ինչպես են կոտորում հայերին Արցախում», - նշեց պատգամավորը։