03/10/2023 12:44
Առաջին հերթին հենց Սամվել Բաբայանը պետք է կանգնի դատարանի առջև. Պատգամավոր
Արցախի նախագահների մասով ոչ մի բան չեմ կարող ասել, հասկանալի պատճառներով, սակայն ՀՀ իշխանությունները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն, միջազգային ասպարեզում աղմուկ բարձրացնեն, որպեսզի Ադրբեջանի կողմից պատանդառված մեր հայրենակիցներին հետ բերեն, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններին՝ Խաչատրյանը նշեց, որ առաջին հերթին հենց Սամվել Բաբայանը պետք է կանգնի դատարանի առաջ։
Նա նաև ավելացրեց, որ Դաշնակցությունը Արցախի հարցը փակված չի համարում.«Նույնիսկ եթե այսօր այնտեղ հայ չի ապրում, դա չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։ Նախ պետք է ապահովել արցախցիների կեցությունն այստեղ, պետք է նրանց ժամանակ տալ այստեղ շունչ քաշելու, կանխելու հակաարցախյան քայլերը, այն է՝ եթե որևէ արցախցի մասնակցում է բողոքի ակցիաների, նրանց զրկել աջակցությունից, միջազգային ասպարեզում քայլեր անել, կանխել մշակութային վանդալիզմը, որպեսզի մի քանի տարի հետ Ադրբեջանը չհայտարարի, որ այդտեղ հայեր չեն ապրել»։