03/10/2023 21:11
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է
Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքի նկատմամբ, հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ Հայաստանում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօրվա իմ այցը Հայաստան դա ցույց տալու համար է։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն էլ շատ հստակ արտահայտվել է՝ Ֆրանսիան շատ զգոն կլինի ՀՀ տարածքային ամբողջականության հարցի նկատմամբ»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։