03/10/2023 22:39
Նրանք գնացին գիտակցված անձնազոհության․ Միքայել Համբարձումյան
ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահների, պետական ու ռազմական գործիչների գերեվարմանն է անդրադարձել՝ շեշտելով․ նրանք չվախեցան, չընկրկեցին, գնացին գիտակցված անձնազոհության։
«Արցախի նախագահները և մյուս պաշտոնյաները արժանապատիվ, իրենց կոչմանը հարիր վարքագիծ դրսևորեցին, նրանք առաջնորդեցին արցախցիներին մինչև վերջ, չվախեցան, չընկրկեցին, գնացին գիտակից անձնազոհության։ Այսպիսի վարքագիծը բնորոշ է միայն ուժեղ մարդկանց...»,- գրել է Միքայել Համբարձումյանը։