03/10/2023 11:39
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում էթնիկ զտման քաղաքականության հետևանքները
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջագզային դերակատարների միասնական քայլերը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի: