03/10/2023 10:24
ԱԺ նիստի մեկնարկին հարկ չհամարեցին անգամ հարգել մեր զոհերի հիշատակը. Արծվիկ Մինասյան․ Տեսանյութ
ԱԺ-ն սկսել է հերթական քառօրյան։ Մտքերի փոխանակման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ այս նիստը գումարվում է ադրբեջանական ոճրագործությունների՝ մարդկանց սովամահ անելու, պատերազմի միջոցով բռնի տեղահանման և Արցախը հանձնելու ակտից հետո։
«Տրամաբանական կլիներ, որ ԱԺ օրակարգի հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծություն, գնահատում, սակայն տեսնում ենք, որ նման որոշում չկա։ Գուցե դրա պատճառն այն է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունն այս ազգային ողբերգությանը կամ որն ավելի վատ է՝ փորձել այդ մեղքը բարդել այլոց վրա։ Մինչդեռ, սա ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր ու կործանարար է»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք.«Անգամ հենց նիստի սկզբից հարկ չհամարվեց հարգել մեր զոհերի հիշատակը»։